Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    621,5
    634,5

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ համագործակցության հետագա զարգացմամբ բոլոր ոլորտներում. Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ ԱԻ նախարարին

23 Դեկտեմբեր, 2020 19:52
Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ համագործակցության հետագա զարգացմամբ բոլոր ոլորտներում. Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ ԱԻ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Վարչապետը բարձր է գնահատել ՌԴ ԱԻ նախարարության գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում եւ շնորհակալություն հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով ՌԴ առանցքային դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայանության ամրապնդման գործում: «Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ համագործակցության հետագա զարգացմամբ բոլոր, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության եւ հումանիտար ոլորտներում»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով տարբեր բնագավառներում համատեղ նոր ծրագրերի մշակումն ու իրականացումը:

Եվգենի Զինիչեւը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ԱԻՆ-ի կողմից Արցախում իրականացվող հումանիտար գործունեության վերաբերյալ եւ նշել, որ հումանիտար բեռների տեղափոխման ու մնացած աշխատանքներն իրականացվում են առանց խնդիրների, հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներուժի լիարժեք իրացմանը, արտակարգ իրավիճակների եւ արագ արձագանքման ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին