Կարևոր իրադարձություններ

Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է եռակողմ համաձայնագրի իրականացման հետ կապված հարցեր

23 Դեկտեմբեր, 2020 19:30
Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է եռակողմ համաձայնագրի իրականացման հետ կապված հարցեր

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարների` Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր՝ կապված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության հետ:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման հայտարարության, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի արդիական թեմաների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին