Կարևոր իրադարձություններ

Այս պատերազմում մեր բանակը, արժանի հայոց գեներալները, արժանի հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը․ Սերյան Օհանյան

23 Դեկտեմբեր, 2020 19:23
Այս պատերազմում մեր բանակը, արժանի հայոց գեներալները, արժանի հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը․ Սերյան Օհանյան

Օրվա երկրորդ կեսից հետո մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր 17 կուսակցությունների ու նրանց աջակիցների հավաքը: Այսօրվա հանրահավաքին մասնակցում է նաև Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը:

Օհանյանը հայտարարեց՝ այս պատերազմում մեր բանակը, արժանի հայոց գեներալները, արժանի հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը․

«Մենք առաջին գծում ունեցել ենք  283 կմ կահավորված ինժեներական սարքավոումներ, և միայն երկու վայրում՝ մոտ 20 կմ-ում է եղել ճեղքվածք, մխրճում հակառակորդի կողմից, մենք կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնաանտառային պայմաններում»։

Օհանյանը վստահեցրել է, որ իրենց պայքարն իշխանության համար չէ ու ավելացրել, որ ինքը պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: 

«Այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, վաղը այդ նույն պարտադրումները Ադրբեջանի կողմից լինելու են մյուս մարզերում։ Չկա որեւէ մեկը, որ հուշի այսօրվա իշխանություններին, որ դելիմիտացիան եւ դեմարկացիան այդպես չի իրականացվում: Երկու գաղափար գոյություն ունի. դելիմիտացիա նշանակում է աշխատել քարտեզի վրա եւ նշել այն սահմանը, որը դու ես ցանկանում: Բայց դրա համար գոյություն ունեն պայմաններ, դա խաղաղ գործընթացներն են, հակառակորդի հարեւան պետության հետ պայմանավորվածությունն է, եւ հարեւան պետության հետ խառը հանձնաժողովի ստեղծումն է: Այդ հանձնաժողովն է, որ պետք է տեղում ուսումնասիրի, քարտեզի վրա նշի, որից հետո դա պետք է հավանություն ստանա կառավարության կողմից, որից հետո պետք է նոր անցնեն դեմարկացիայի գործընթացին»,- հայտարարեց Օհնայանը:

 

Լրահոս

Դիտել ավելին