Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ շրջանակներում կնքված հերթական պայմանագրից

23 Դեկտեմբեր, 2020 19:01
Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ շրջանակներում կնքված հերթական պայմանագրից

Ուկրաինայի նախարարների կաբինետն այսօր կայացած նիստի ժամանակ հավանություն է տվել ԱՊՀ-ի հետ համաձայնագրերից սպառողների պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունների մասին համաձայնագրից երկրի դուրս գալու մասին օրենքի նախագծին։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

«Դուրս գալ 2000 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում ստորագրված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության հիմնական ուղղությունների մասին համաձայնագրից», - ասված է օրենքի նախագծում։

Կառավարությունը նաև որոշում է ընդունել համապատասխան օրինագիծն ուղարկել Գերագույն ռադայի քննարկմանը:

Ավելի վաղ Ուկրաինան միակողմանիորեն խզել էր մի շարք համաձայնագրեր ու պայմանագրեր Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին