Կարևոր իրադարձություններ

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները քննարկել են Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը

23 Դեկտեմբեր, 2020 18:53
ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները քննարկել են Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկվել են երկու երկրների գործընկեր կառույցների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր՝ կապված Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ: ՌԴ-ն արդեն 290 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Արցախ, ևս 90 տոննա բեռ տեղ կհասնի առաջիկայում: Եվգենի Զինիչևը նշել է, որ մեծ աշխատանք է իրականացվելու ծանր պայմաններում հայտնված մարդկանց աջակցելու համար:

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ ևս մեկ անգամ ընդգծելով տարվող աշխատանքի մասշտաբայնությունն ու կարևորությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին