Կարևոր իրադարձություններ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

23 Դեկտեմբեր, 2020 18:39
4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

Հաստիքային զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում զինծառայողների հետ դեկտեմբերի 22-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Մինչ հրաձգության անցնելն անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրանքը՝ խոցելով կրակադաշտի բոլոր թիրախները։

 

Լրահոս

Դիտել ավելին