Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքում աղբից մաքրվել և բարեկարգվել է 384 նկուղ. քաղաքապետարան

23 Դեկտեմբեր, 2020 18:32
Մայրաքաղաքում աղբից մաքրվել և բարեկարգվել է 384 նկուղ. քաղաքապետարան

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ պատերազմի օրերին, քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ ուսումնասիրվեցին մայրաքաղաքի բնակֆոնդի և համայնքային ու հասարարական նշանակություն ունեցող այլ շինությունների նկուղային պայմանները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը միացավ նախաձեռնությանն ու իր հիմնական գործառույթներին զուգահեռ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների 170 հասցեներում մաքրման և բարելավման աշխատանքներ իրականացրեց շենքերի նկուղներում, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել որպես ապաստարան կամ թաքստոց։

Աղբից մաքրվել և բարեկարգվել է թվով 384 նկուղ։ Տարածքներից հանվել է տասնամյակներով կուտակված մեծաքանակ կենցաղային և շինարարական աղբ, որոնց պատճառով շատ նկուղներ անհնար էր մուտք գործել, դրանք օգտագործման ենթակա չէին։

Աշխատանքներում ներգրավված է եղել ՀՈԱԿ-ի 125 աշխատակից։

 

Լրահոս

Դիտել ավելին