Կարևոր իրադարձություններ

Մեծամոր քաղաքում այրվել է «BMW 525» մակնիշի ավտոմեքենա

23 Դեկտեմբեր, 2020 16:26
Մեծամոր քաղաքում այրվել է «BMW 525» մակնիշի ավտոմեքենա

Դեկտեմբերի 23-ին, ժամը 13։41-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ամառանոցներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 14:48-ին: Այրվել է «BMW 525» մակնիշի ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին