Երևանի ավագանու՝ այսօրվա նիստին Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ այս շաբաթ կհայտարարեն 2021 թվականին Երևանում ևս 100 վերելակների փոխարինման մասին:
«Եթե ընթացքում հնարավորությունները բավարարեն միգուցե 100 վերելակը դառնա 200, բայց այս շաբաթ դրվելու է 100 վերելակի մրցույթը»,–ասաց Մարությանը։
Քաղաքապետն ավաելացրեց, որ այս տարվա համար Երևանում նախատեսված էր 500 նոր վերելակ տեղադրել, 300–ն արդեն տեղադրված է․
«Մինրև Ամանոր 175-ը կտեղադրվի, իսկ մնացած 25-ը կտեղադրվի հունվարի սկզբին»,–ասաց նա։
Աշխատանքների ավարտը նախատեսվում է հունվարի կեսին: