Կարևոր իրադարձություններ

2021 թվականին Երեւանում եւս 100 վերելակ կփոխարինվի. Հնարավոր է՝ այդ թիվը դառնա 200. Մարության

23 Դեկտեմբեր, 2020 15:00
2021 թվականին Երեւանում եւս 100 վերելակ կփոխարինվի. Հնարավոր է՝ այդ թիվը դառնա 200. Մարության

Երևանի ավագանու՝ այսօրվա նիստին Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ այս շաբաթ կհայտարարեն 2021 թվականին Երևանում ևս 100 վերելակների փոխարինման մասին:

«Եթե ընթացքում հնարավորությունները բավարարեն միգուցե 100 վերելակը դառնա 200, բայց այս շաբաթ դրվելու է 100 վերելակի մրցույթը»,–ասաց Մարությանը։

Քաղաքապետն ավաելացրեց, որ այս տարվա համար Երևանում նախատեսված էր 500 նոր վերելակ տեղադրել, 300–ն արդեն տեղադրված է․

«Մինրև Ամանոր 175-ը կտեղադրվի, իսկ մնացած 25-ը կտեղադրվի հունվարի սկզբին»,–ասաց նա։

Աշխատանքների ավարտը նախատեսվում է հունվարի կեսին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին