Կարևոր իրադարձություններ

Արդեն 6 ամիս է Երևանի քաղաքապետարանը չի բաժանում պարգևավճարներ. 13-րդ աշխատավարձ նույնպես չի լինելու. Մարության

23 Դեկտեմբեր, 2020 14:40
Արդեն 6 ամիս է Երևանի քաղաքապետարանը չի բաժանում պարգևավճարներ. 13-րդ աշխատավարձ նույնպես չի լինելու. Մարության

Արդեն 6 ամիս է՝ Երևանի քաղաքապետարանը ընդհանրապես չի բաժանում պարգևավճարներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի ավագանու նիստում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Պատերազմի հետ կապված մեր կողմից կա հետևյալ որոշումը՝ ամբողջ քաղաքապետարանի կազմը ըմբռնում է, որ այս ծանր օրերին մենք չպետք է անմասն մնանք այս ամենին: Սա ազգային ողբերգություն է։ Երևանի քաղաքապետարանն իր փոքր լումայով մասնակցում է այս գործընթացին։  Այդ միջոցները տրամադրվելու են այն շենքերում նոր վերելակների տեղադրմանը, որտեղ ապրում են պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողներ»,-հայտնեց քաղաքապետը:

Նա նաև նշեց, որ 13-րդ աշխատավարձ չի լինելու։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին