Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ

23 Դեկտեմբեր, 2020 12:49
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանի մահվան մասին: 

Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Անդրեասյանն «Արարատ»-ում և ԽՍՀՄ հավաքականում աչքի է ընկել վարպետությամբ և իր խաղով հիացմունք պատճառել երկրպագուներին: Բարձր գնահատականի է արժանի նաև նրա երկարամյա մարզչական աշխատանքը, ինչի արդյունքում ֆուտբոլային հարուստ գիտելիքներով են օժտվել բազմաթիվ մարզիկներ: 

Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր երկրպագուներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում»:

 

Լրահոս

Դիտել ավելին