Կարևոր իրադարձություններ

Երևանում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ. վարորդը հոսպիտալացվել է

23 Դեկտեմբեր, 2020 09:59
Երևանում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ. վարորդը հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբելյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C 200» (վարորդ` Արայիկ Ա.) և «Opel Astra G» (վարորդ` Էրիկ Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։45-ին, մարվել՝ 21։51-ին։ Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ուղևորախցիկը՝ մասամբ:

«Mercedes C 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

 

Լրահոս

Դիտել ավելին