Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23 Դեկտեմբեր, 2020 09:51
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 22:34-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արմեն Խ․, ծնված 1975 թ.) և «ՎԱԶ-21015» (վարորդ՝  Երվանդ Ն․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գոհար Խ․-ն (ծնված 1984 թ.) և Աննա Վ․-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ Արմեն և Գոհար Խ․-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Աննա Վ․-ի և Երվանդ Ն․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և սահմանազատել են տարածքը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին