Կարևոր իրադարձություններ

Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին 90 կմ երկարությամբ պատնեշ կկառուցի

17 Հոկտեմբեր, 2015 22:38
Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին 90 կմ երկարությամբ պատնեշ կկառուցի

Լատվիայի ներքին գործերի նախարար Ռիխարդ Կոզլովսկիսն ասել է, որ Ռուսաստանի հետ սահմանի կառուցապատման նախագիծը ենթադրում է 90 կմ երկարությամբ պատնեշի կառուցում: Այս մասին նա ասել է BNS-ի հետ հարցազրույցում:

«Դա անհրաժեշտ կլիներ ոչ թե Ռուսաստանի և Լատվիայի միջև «չինական պատ» կառուցելու համար, այլ ապօրինի ներգաղթյալների հոսքը սահմանափակելու համար»,-հայտարարել է Կոզլովսկիսը:

Նա հստակեցրել է, որ սահմանը խախտողին ձերբակալելիս սահմանապահ ծառայության ներկայացուցիչները պետք է հանդիպեն և «հայտարարեն միջադեպը»:

«Անհրաժեշտ է արձագանքել հետքերը, և Ռուսաստանն այդ մարդկանց պետք է իր մոտ պահի: Այժմ ռուսական կողմից հետքերի գնահատումն այնքան էլ լավ չէ, ինչպես նախկինում էր»,- ասել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին