Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում արտահերթ նիստ կհրավիրվի՝ ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով. «Հրապարակ»

23 Դեկտեմբեր, 2020 08:00
ԱԺ-ում արտահերթ նիստ կհրավիրվի՝ ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր՝ երեկոյան հինգին, ԱԺ ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակ- ցություններն արտահերթ նիստ կհրավիրեն՝ սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով:

Բանն այն է, որ ռազմական դրության պայմաններում հնարավոր չէ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Եթե հաջողվի չեղարկել ռազմական դրությունը, քանի որ դրա համար իմքայլականները պետք է առնվազն 25 ձայնով աջակցեն, հաջորդ քայլը կլինի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը երկու անգամ փորձել է, սակայն առաջին անգամ իմքայլականները չեն ներկայացել նիստին, իսկ երկրորդ անգամ դեմ են քվեարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին