Կարևոր իրադարձություններ

ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում. ԱԻՆ

23 Դեկտեմբեր, 2020 00:20
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում. ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի քաղաքի և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Արմավիրի մարզի Արմավիր, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Կոտայքի մարզի Աբովյան-Հրազդան ավտոճանապարհին մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին