Կարևոր իրադարձություններ

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

23 Դեկտեմբեր, 2020 00:02
Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Դեկտեմբերի 22-ին, ժամը 18:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 10ա շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։  Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 19։22-ին, մարել՝ 19։34-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Դավիթ Մ․, ծնված 1988 թ․) շարժիչի հատվածը։

 

Լրահոս

Դիտել ավելին