Կարևոր իրադարձություններ

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է

22 Դեկտեմբեր, 2020 21:27
Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության առաջին և երկրորդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունվարի 11-ը։

Դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ աջակցության առաջին ծրագրով հաստատված դիմումների թիվը 93,385 է․ դիմողներից 82,481-ն աջակցությունն արդեն ստացել է։

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բնակիչներին տրվող 300,000 դրամ աջակցության ծրագրով հաստատվել է 28,022 դիմում։

Երկու ծրագրի շրջանակում էլ աջակցության վճարման գործընթացը շարունակվում է»։

 

Լրահոս

Դիտել ավելին