Կարևոր իրադարձություններ

Խանջյան գյուղի 25-ամյա մի բնակչի մեքենայում հրազեն ու մահակ է հայտնաբերվել (տեսանյութ)

22 Դեկտեմբեր, 2020 21:16
Խանջյան գյուղի 25-ամյա մի բնակչի մեքենայում հրազեն ու մահակ է հայտնաբերվել (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի զենք պահելու հերթական դեպքը բացահայտվեց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Քրեական հետախույզները Արմավիրի Երևանյան փողոցից, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկեցին Խանջյան գյուղի 25-ամյա մի բնակչի։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց փողը և խզակոթը կարճեցված հրացան և մահակ։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ մեկփողանի հրացանն ու մահակը պատկանում են ոչ թե մեքենայի տիրոջը, այլ Երևանի 37-ամյա մի բնակչի։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

Լրահոս

Դիտել ավելին