Կարևոր իրադարձություններ

Վաղը դիմելու ենք ավելի կտրուկ, ավելի վճռական գործողությունների. Իշխան Սաղաթելյան

22 Դեկտեմբեր, 2020 20:30
Վաղը դիմելու ենք ավելի կտրուկ, ավելի վճռական գործողությունների. Իշխան Սաղաթելյան

Այն քաղաքացիները, ովքեր ուզում են մնալ, մենք պայմաններ ստեղծելու ենք։ Մենք արդեն հայտարարել ենք, որ գիշերելու ենք այստեղ։ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ գլխավոր գերագույն խրտվիլակը նստած է այս շենքում։

Վաղը առավոտվանից հանրապետությունում շարունակվելու են զանգվածային բողոքի ակցիաները։ Եվս մեկ օր հայտարարում ենք դասադուլ և գործադուլ։ Վաղը 16:00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ մեծ հանրահավաքի։ Այսօրվա մեր պահանջները մնացել են անպատասխան, հետևաբար ամբողջ պատասխանատվությունը մնում է իրենց վրա, մեղքը իրենց վիզը։ Մինչև 16։00 կշարունակենք գործողությունները, հետո կհավաքվենք այստեղ ու կդիմենք ավելի կտրուկ, ավելի վճռական գործողությունների»,- ասաց Սաղաթելյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին