Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մինասյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից

22 Դեկտեմբեր, 2020 19:02
Լիլիթ Մինասյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ` Լիլիթ Մինասյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այս մասին կարգադրությունը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ.Մինասյանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի դիմումը` կարգադրում եմ. 1. 2020 թվականի դեկտեմբերի 18-ից Լիլիթ Մինասյանին ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է կարգադրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին