Կարևոր իրադարձություններ

Չեմ պատրաստվում քննարկման մասնակցել նախկին կոռումպացված իշխանությունների հետ․ թավի՞շ. չի՜ լինելու․ Կարեն Սարուխանյան

22 Դեկտեմբեր, 2020 18:20
Հեղինակ՝ Կարեն Սարուխանյան
Չեմ պատրաստվում քննարկման մասնակցել նախկին կոռումպացված իշխանությունների հետ․ թավի՞շ. չի՜ լինելու․ Կարեն Սարուխանյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես` Կարեն Սարուխանյանս, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, չեմ պատրաստվում որևէ ֆորմատով, որևէ քննարկման մասնակցել իմ երկիրը տարիներով քանդած, նախկին կոռումպացված և ազգադավ իշխանությունների և նրանց մնացորդների հետ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ, իմ քաղաքական թիմին տվել է վստահության քվե ոչ թե նախկինների հետ հանդիպման և որևէ հարցի քննարկման համար, այլ այն պայմանով, որ երբևէ թույլ չենք տալու նախկինների վերադարձը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ այսօր էլ խնդրում է, որ միջոցներ ձեռնարկենք օրենքով պատժելու համար այն քաղաքական գործիչներին և գործիքներին, ովքեր այսօր բեմահարթակում բռնության կոչեր են հնչեցնում իրենց կողմից ընտրած իշխանության և քաղաքական ուժի հասցեին։

Հետևաբար՝ ես, որպես հանրության կողմից գործուղված անհատ, պարտավոր եմ ի կատար ածել նրանց ցանկությունն ու պատգամը։

Թավի ՞շ...

ՉԻ ՜ լինելու»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին