Կարևոր իրադարձություններ

Որևէ նոր կարգադրություն ԱԺ նախագահի կողմից չի ստորագրվել. Տիգրան Գալստյան

22 Դեկտեմբեր, 2020 18:12
Հեղինակ՝ Տիգրան Գալստյան
Որևէ նոր կարգադրություն ԱԺ նախագահի կողմից չի ստորագրվել. Տիգրան Գալստյան

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մամուլում այսօր կրկին սկսել է շրջանառվել Ազգային ժողովի աշխատակազմին պարգևատրման մասին լուրեր։ Որևէ նոր կարգադրություն ԱԺ նախագահի կողմից չի ստորագրվել։ Դեկտեմբերի 14-ին ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մասին այսօր կրկին հոդվածների տիրաժավորումն այլ կերպ, քան մանիպուլյացիա որակել չեմ կարող։ Ստորև կցում եմ նաև նախորդ պարզաբանումս այս թեմայի վերաբերյալ։

«16.12.2020թ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԱԺ նախագահը որոշում է կայացրել պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ։

Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։

Օգտվելով առիթից՝ տեղեկացնում եմ նաև, որ 2020թ-ի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն իսկ հաջողվել է պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից տնտեսել և պետական բյուջե ուղղել շուրջ 845 մլն դրամ, որը ծառայել է համավարակով և պատերազմով պայմանավորված խնդիրների լուծմանը:

Նպատակադրվել ենք մինչև տարեվերջ պետական բյուջե ուղղվող ընդհանուր տնտեսումների չափը հասցնել առնվազն 1․2 միլիարդի, որը կազմում է ԱԺ տարեկան բյուջեի 20 տոկոսը»։

 

Լրահոս

Դիտել ավելին