Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենը տեսակցել է բուժում ստացող 6 զինծառայողներին, որոնք 70 օր գտնվում էին հակառակորդի տարածքում (լուսանկարներ, տեսանյութ)

22 Դեկտեմբեր, 2020 18:05
Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենը տեսակցել է բուժում ստացող 6 զինծառայողներին, որոնք 70 օր գտնվում էին հակառակորդի տարածքում (լուսանկարներ, տեսանյութ)

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր տեսակցության է գնացել հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, ովքեր 70 օր գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ լրատվական ծառայությունից։

Ծառայության տնօրենը բարձր է գնահատել մերօրյա հերոսների կատարած սխրագործությունները, շնորհակալություն է հայտնել բացառիկ կամքի ուժ ցուցաբերելու համար:

Ժամկետային զինծառայողներից առողջական վիճակի մասին տեղեկանալուց հետո, Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել տղաներին աջակցել ցանկացած հարցով:

На изображении может находиться: 3 человека, люди стоят и в помещении

На изображении может находиться: 4 человека, в помещении

На изображении может находиться: 3 человека, люди стоят, борода и в помещении

На изображении может находиться: 4 человека, в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին