Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Տիգրան Ավինյանին

22 Դեկտեմբեր, 2020 13:38
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Արայիկ Հարությունյանն ընդունել է Տիգրան Ավինյանին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 
 
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկել ենք Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող մի շարք հարցեր:
Հատուկ ընդգծվել է Մարտունի քաղաքի և Արցախի մյուս բոլոր բնակավայրերի արագ ու պատշաճ էլեկտրամատակարարման ու կապի ապահովման, ինչպես նաև բնակարանաշինության ծրագրերի մեկնարկի անհրաժեշտությունը:
Պայմանավորվել ենք էլ ավելի ներդաշնակեցնել ու բազմապատկել համատեղ ջանքերը հետպատերազմյան ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հաղթահարման ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին