Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Որոշ ԲԿ-ների ղեկավարներ աշխատակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին. ԱՆ-ն ահազանգեր է ստացել

22 Դեկտեմբեր, 2020 12:45
Որոշ ԲԿ-ների ղեկավարներ աշխատակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին. ԱՆ-ն ահազանգեր է ստացել

ԱՆ-ը հաղորդագրություն է տարածել բժշկական կազմակերպությունների ղեկավարների` իրենց պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ ահազանգների մասին:

 

Առողջապահության նախարարությունը բուժաշխատողներից ահազանգեր է ստացել, որ որոշ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և լծակները, աշխատակազմին ու բժշկական անձնակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին և միանալ երկրի վարչապետի հրաժարականին ուղղված պահանջին:

Հարգելով յուրաքանչյուրի քաղաքական հայացքները և դիրքորոշումը, որպես ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող կառույց, կոչ ենք անում պատշաճ կատարել մասնագիտական պարտականությունները, որոնք միտված են մեր ժողովրդի առողջության պահպանմանը:

Տարին առողջապահության համակարգի համար եղել և շարունակում է մնալ ծանր: Բժշկական հանրությունը պատվով կատարել է իր առաքելությունը, ինչի համար կրկին շնորհակալ ենք:

Այդուհանդերձ, պետք չէ թուլացնել զգոնությունը և հիշել բժշկի կոչումը ամեն պարագայում: Նման պարտադրանքներ լինելու դեպքում` խորհուրդ ենք տալիս դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին