Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է առաքել 250 տոննա մարդասիրական օգնություն

22 Դեկտեմբեր, 2020 10:27
ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է առաքել 250 տոննա մարդասիրական օգնություն

«Մարդասիրական օգնությամբ երեսունհինգ վագոն Ռուսաստանից ժամանել է Լեռնային Ղարաբաղ՝ տուժած շրջաններում հետագա բաշխման համար։ Սա երկաթուղով ուղարկված ամենամեծ խմբաքանակն է», այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ–ը, գրում է  ria.ru-ն։ 

Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետներն առայժմ բեռնաթափել են վագոնների կեսը։ Բեռը ներառում է հինգ հրշեջ մեքենաներ, չորս ՈՒԱԶ ավտոմեքենաներ, տասը դիզել-գեներատորներ, 280 խորանարդ մետր սղոցանյութեր և շուրջ 35 հազար կենցաղային պարագաներ։ Ընդհանուր առմամբ, առաքվել է ավելի քան 250 տոննա հումանիտար օգնություն։

«Նշված սարքավորումները և կենցաղային իրերը Ռուսաստանի ԱԻՆ–ից 25 բեռնատարներով կմատակարարվեն Ստեփանակերտ: Հետագայում դրանք կբաշխվեն շրջանների խնդրահարույց կետեր», - ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին