Կարևոր իրադարձություններ

«Ford Transit»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը․ կա զոհ և մեկ տուժած

22 Դեկտեմբեր, 2020 09:58
«Ford Transit»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը․ կա զոհ և մեկ տուժած

Դեկտեմբերի 22-ին, ժամը 01։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գերեզմանատան մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը Արմեն Ս-ն (ծնված 1992 թ.) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Արտակ Դ-ն (ծնված 1983 թ.) ջրատարից դուրս է բերվել տեղի ուժերով, փրկարարները նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները ջրատարից դուրս են բերել Արմեն Ս-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել են ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին