Կարևոր իրադարձություններ

Քաղաքականացված բուհեր, որոնք միացել են դասադուլին. «Ժամանակ»

22 Դեկտեմբեր, 2020 09:47
Քաղաքականացված բուհեր, որոնք միացել են դասադուլին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ընդդիմադիր կուսակցությունները կոչ են անում համաքաղաքացիներին աջակցել այսօր նախատեսված համահայկական գործադուլին։ «Հայտարարում ենք համահայկական գործադուլ, դասադուլ և անհնազանդության ակցիաներ Հայաստանի ողջ տարածքում»,- հայտարարել էր ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են այսօր կայանալիք համազգային անհնազանդության միջոցառումներին:

Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «Ժամանակ»-ի տեղեկություններով, չի միացել համազգային անհնազանդության միջոցառումներին։

Մեր տեղեկություններով՝ այլ բուհերից ևս միացել են համահայկական գործադուլին ու դասադուլին, թեև մեզ վստահեցրին, որ իրենց բնականոն աշխատանքը շարունակելու են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին