Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,78
    7,04

Կարևոր իրադարձություններ

Մովսես Հակոբյանի հայտարարություններն իմքայլականներին չեն հետաքրքրում. «Իրատես»

22 Դեկտեմբեր, 2020 08:39
Մովսես Հակոբյանի հայտարարություններն իմքայլականներին չեն հետաքրքրում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Օրերս անվտանգության խորհրդի քարտուղարի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպման մասին խորհրդարանի մեծամասնության մի մասը տեղյակ չէր: Պատգամավորներից ոմանք լրագրողներից էին հետաքրքրվում, թե «ի՞նչ հանդիպում է ներսում»: Գրիգորյանի հետ իմքայլականները բավական կարճ շփվեցին. երկրի անվտանգության պատասխանատուին հարցեր, երեւի թե, չունեին: «Իրատեսը» տեղեկացավ, որ ԱԽ քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հիմնական երկու մտահոգություն-դիտարկում է հնչել:

Առաջինը՝ ինչու՞ Գրիգորյանը հրաժարական չի տալիս, երկրորդ՝ իսկ ինչու՞ հրաժարական տա: «Անվտանգության հետ կապված հարցեր գրեթե չեն քննարկվել: Նա մեկ բանի համար էր հրավիրվել՝ պատասխանելու, թե երբ է պատրաստվում հրաժեշտ տալ պաշտոնին: Գրիգորյանը, սակայն, շատ հստակ ընդգծեց՝ գնալ չի պատրաստվում»,- ասաց պատգամավորներից մեկն ու հավելեց՝ հանդիպման ժամանակ Գրիգորյանի մորեղբոր՝ Արցախի հերոս Մովսես Հակոբյանի ու նրա աղմկահարույց հայտարարությունների մասին որեւէ խոսակցություն չի եղել:

Թե նմանատիպ հանդիպումներով ինչ խնդիր են լուծում իմքայլականները, դժվար չէ ենթադրել: Հրաժարականի մասին հարցադրումներով նրանք պատասխանատվությունն ուղղակիորեն գցում են Նիկոլ Փաշինյանի վրայից: Քաղաքական առաջնորդից պատգամավորները երեւի հրահանգ են ստացել՝ հնարավորինս շատ հանդիպումներ կազմակերպել ու բոլորին հարցնել՝ հրաժարական տալ չե՞ս ուզում:

Ենթադրենք՝ Արմեն Գրիգորյանը հրաժարական տվեց, ի՞նչ է փոխվելու դրանից: Ո՞վ է գալու նրա փոխարեն, կամ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ընդունելու՞ է, որ կատարվածի թիվ մեկ մեղավորն ինքն է, ու առաջին հրաժարական տվողն ինքը պետք է լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին