Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624
    636

  • RUB

    6,79
    7,05

Կարևոր իրադարձություններ

Իշխանություններն ամեն կերպ խուսափում են արտահերթից. որն է պատճառը․ «Փաստ»

22 Դեկտեմբեր, 2020 08:32
Իշխանություններն ամեն կերպ խուսափում են արտահերթից. որն է պատճառը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանն, ըստ օրենքի, դեկտեմբերի 17-ին ավարտել է հերթական նստաշրջանը, և հաջորդ նստաշրջանը պետք է տեղի ունենա հունվարի 18-ին: Սակայն նախկինում ամեն տարի այս ժամանակահատվածը մշտապես հագեցած էր լինում ԱԺ արտահերթ նիստերով։

Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանի օրակարգում մեծ թվով չքննարկված հարցեր ու կիսատ նախագծեր կան կուտակված, որոնք հրատապ քննարկման և քվեարկման կարիք ունեն, իշխանություններն ամեն կերպ փորձում են շրջանցել արտահերթի թեման՝ հանրային ուշադրության կենտրոնում հայտնվելուց խուսափելու համար։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ԱԺ խորհրդում այս թեմաների հետ կապված մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, սակայն կառավարությունից համապատասխան դիրքորոշում ու արձագանք այդպես էլ չի եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին