Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

Սննդի փաթեթներ մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող արցախցիների համար

21 Դեկտեմբեր, 2020 21:31
Սննդի փաթեթներ մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող արցախցիների համար
Սննդի փաթեթներ մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող արցախցիների համար
Ֆոքս օն Չիլդրեն Նաու (FCN) բարեգործական կազմակերպության աջակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստում է սննդի փաթեթներ և ամենշաբաթյա պարբերականությամբ դրանք բաշխում Գեղարքունիքի մարզի 11 սահմանամերձ համայնքներում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին:
Հերթական աջակցությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ այս փաթեթներում ներառված են նաև թարմ մսեղիք, կաթնամթերք և սննդի այլ տեսակներ: Սննդի փաթեթավորման աշխատանքներում, որպես կամավորներ, ներգրավված են նաև Գավառում բնակվող արցախցիներ:
Ֆոքս օն Չիլդրեն Նաու (FCN) բարեգործական կազմակերպության աջակցությամբ և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրիը կրելու է շարունակական բնույթ:
 
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Լրահոս

Դիտել ավելին