Կարևոր իրադարձություններ

Վազգեն Մանուկյանը հանդիպել է ՏՏ ոլորտի 15 առաջատար ընկերությունների ղեկավարների հետ

21 Դեկտեմբեր, 2020 20:19
Հեղինակ՝ Հայրենիքի փրկության շարժմում
Վազգեն Մանուկյանը հանդիպել է ՏՏ ոլորտի 15 առաջատար ընկերությունների ղեկավարների հետ
 Հայրենիքի փրկության շարժումը ֆեյսբուքյան էջում գրում է․ 
 
«Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 15 առաջատար ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ:
Վազգեն Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է երեք ընդհանուր հարցերի, որոք վերաբերում են երկրի տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտներին, երկրում ստեղծված իրավիճակի թելադրանքով առաջացած ազգային նպատակներին, ինչպես նաև ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում կառավարության առաջնային անելիքներին և հեռանկարային ծրագրերի մշակմանը:
Ոլորտի մասնագետների հետ քննարկվել են Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները, նորարարական առաջընթացի, կիբեռանվտանգության, ռազմարդյունաբերության զարգացման ուղիներն ու հեռակարները:
Մտքեր են փոխանակվել նաև մեր երկրի զարգացման ապագա ռազմավարության և տեսլականի շուրջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին