Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն այցելել է հայրենիք վերադարձած և բուժօգնություն ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին

21 Դեկտեմբեր, 2020 19:39
Արայիկ Հարությունյանն այցելել է հայրենիք վերադարձած և բուժօգնություն ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում բուժօգնություն ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո: 

Երկրի ղեկավարը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, զրուցել կազդուրման փուլում գտնվող տղաների հետ, հավաստիացրել, որ անհրաժեշտության պարագայում պետությունը կկազմակերպի նրանց բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում: Բժիշկները վստահեցրել են, որ տղաների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն որոշ ժամանակ նրանք պարտադիր պետք է գտնվեն մասնագետների հսկողության տակ:

 

Լրահոս

Դիտել ավելին