Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը

21 Դեկտեմբեր, 2020 17:30
Ռուսաստանը դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը դադարեցնում Է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի նոր մուտացիայի պատճառով։ Նման որոշում է կայացրել sovid-19-ի ներմուծումը և տարածումը թույլ չտալու օպերստաբը։ Այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, գրում է Gazeta.ru-ն:

«Նոր կորոնավիրուսային վարակի ներմուծումը և տարածումը թույլ չտալու համար օպերատիվ շտաբի կողմից որոշում է ընդունվել Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ կապված համաճարակաբանական իրադրության վատթարացման հետ: Սահմանափակումները ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 0:00-ից և գործելու են մեկ շաբաթվա ընթացքում»,- ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին