Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզպետն այցելել է Վանաձորի զինվորական պանթեոն, ուր հանգչում են պատերազմում նահատակված քաջորդիները

21 Դեկտեմբեր, 2020 16:03
Լոռու մարզպետն այցելել է Վանաձորի զինվորական պանթեոն, ուր հանգչում են պատերազմում նահատակված քաջորդիները

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր այցելեց Վանաձորի զինվորական պանթեոն, ուր հանգչում են Արցախյան պատերազմում նահատակված հայ քաջորդիները: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի տարածած հաղորդագրությունից:

«Մարզի ղեկավարը հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհեց նրանց շիրիմներին:

-Մեր հերոս տղաների շնորհիվ մենք այսօր կանք, և մեր գոյությունը պիտի արդարացնենք՝ նրա՛նց երազած հայրենիքը կերտելով: Հավերժ փառք ու խոնարհում...»,- նշված է հաղորդագրությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին