ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան եթերի միջոցով հայտարարել է, որ մի խումբ քաղաքացիների հետ գնում է Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի՝ դուրս հանելու վարչապետ Փաշինյանի ձեռքն օդում թողած հոգևորականին․ «Սիսիանի հրապարակից երթով շարժվում ենք դեպի եկեղեցի և այնտեղից դուրս շպրտենք այդ տերտեր կոչվածին։ Ինքը կապ չունի մեր հոգևոր կյանքի հետ։ Նա համարձակվել է վարչապետի ձեռքն օդում թողնել և վարչապետին դուրս հրավիրել եկեղեցուց։ Ինքն իրավունք չունի լինել մեր Սիսիանի հոգևոր հովիվը»,- հայտարարել է Արսեն Ավագյանը։
Քաղաքացիները սկզբում մուտք էին գործել եկեղեցի և փնտրում էին նշված հոգևորականին, սակայն ոստիկանները նրանց դուրս հրավիրեցին։ Վերջիններս որոշեցին հերթապահել եկեղեցու մոտ և թույլ չտալ հոգևոր սպասավորի մուտքը եկեղեցի։
Մանրամասները՝ տեսանյությում։
Մեկնաբանություններ