Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի շուրջ երկխոսությունը շարունակվում է. Պեսկով

21 Դեկտեմբեր, 2020 14:23
Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի շուրջ երկխոսությունը շարունակվում է. Պեսկով

Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման և դրա հետ կապված բոլոր հարցերի շուրջ երկխոսությունը շարունակվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ТАСС գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պեսկովը նշել է, թե բոլոր հարցերով Մոսկվան և Բաքուն գտնվում են սերտ և կառուցողական երկոսության շրջանակում: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինված ուժերը ՀՀ սահմանին (Երասխի ուղղությամբ) խոցել էին ռուս խաղաղապահներին ուղեկցող Մի-24 ուղղաթիռ, ինչի հետևանքով ուղղաթիռի օդաչուներից մեկը զոհվել էր, երկրորդը՝ վիրավորվել:

 

Լրահոս

Դիտել ավելին