Կարևոր իրադարձություններ

Համացանցում ենթադրյալ գերեվարված զինծառայողների ցուցակ է պտտվում․ ՀՀ Քննչական կոմիտեի հորդորը

21 Դեկտեմբեր, 2020 14:15
Համացանցում ենթադրյալ գերեվարված զինծառայողների ցուցակ է պտտվում․ ՀՀ Քննչական կոմիտեի հորդորը

ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի հայրենակիցներ,

Վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում:

Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության  տրամադրած տեղեկատվությունը:

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և հանրությանը մոլորեցնելուց։

ՀՔԿ տեղեկատվական հեռախոսահամարներն են՝ (011)88-00-94, (011) 88 -00 -21»:

 

Լրահոս

Դիտել ավելին