Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց պատերազմի ժամանակ․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը

21 Դեկտեմբեր, 2020 13:27
Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց պատերազմի ժամանակ․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը

ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ սա է ձեր սահմանը, դուք եք նկարագրել ձեր սահմանը, մենք էլ ձեր սահմանից դուրս ինչպե՞ս կարող ենք միջամտություն անել։ Այս մասին պատասխանելով սյունեցիների հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց պատերազմի ժամանակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որովհետև մեր օրենքում գրված էր, որ մեր սահմանն այս է: Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին: Օրենքն ընդունել է 2010-ին գործող խորհրդարանը, օրենքի նախագիծն էլ ներկայացրել է 2010-ին գործող կառավարությունը: ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ սա է ձեր սահմանը, դուք եք նկարագրել ձեր սահմանը, մենք էլ ձեր սահմանից դուրս ինչպե՞ս կարող ենք միջամտություն անել»,- ասել է Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին