Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 14-20-ը հանրապետությունում գրանցվել է 147 արտակարգ դեպք. ԱԻՆ

21 Դեկտեմբեր, 2020 13:18
Դեկտեմբերի 14-20-ը հանրապետությունում գրանցվել է 147 արտակարգ դեպք. ԱԻՆ

Դեկտեմբերի 14-20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 327 դեպք, որից 147-ը՝ արտակարգ, այդ թվում հրդեհի՝ 44, քարաթափման՝ 2, ինքնասպանության փորձի՝ 10 դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 119 կենցաղային կանչ: Տուժել է 143 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների շնորհիվ փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր թվով գրանցվել է 13 մահ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Արձանագրվել է թունավորման 16 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է՝ թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին