Կարևոր իրադարձություններ

Այսօրվա սահմանները որոշվել են 2010-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով». Նիկոլ Փաշինյան

21 Դեկտեմբեր, 2020 12:38
Այսօրվա սահմանները որոշվել են 2010-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով». Նիկոլ Փաշինյան

Այսօրվա սահմանները որոշվել են 2010-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Այս մասին սյունեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր շատ է խոսվում այն մասին, որ էն, ինչը որ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, Սյունիքը հանձնելու պրոցես է, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է, իրականում լրիվ հակառակն է: Խնդիրն այն է, որ երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք Հայաստանի սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանը ուժեղանում է, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանը նաև անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամն ենք մենք»,- ասաց Փաշինյանը:

Ո՞վ է որոշել այդ սահմանը և ի՞նչ իրավական հիմքով՝ հարցերին ի պատասխան վարչապետը նշեց, որ այսօրվա սահմանները որոշվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն ընդունվել է 2010 թվականին:

«Այդ օրենքում, օրինակ, Ներքին Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ տրված է նաև Ադրբեջանի հետ սահման: Դա եղել է 2010 թվականին: Բա էն ժամանակ ինչի՞ է օրենքի մեջ գրվել, էն ժամանակվա Կառավարությունը ներկայացրել է օրենքը: Որովհետև վարչատարածքային բաժանման մասին օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերելու բացառիկ իրավունքը պատկանում է միայն ՀՀ կառավարությունը:

Կառավարությունն ընդունել է այդ օրենքը, որտեղ նկարագրված են էսօրվա մեր բոլոր խնդրահարույց սահմանները՝ մյուս կողմից նկարագրելով Ադրբեջանի Հանրապետության սահման: Հիմա այդ տարիներին Ազգային ժողովում պատգամավոր կամ Կառավարության անդամ եղած մարդիկ մեզ ասում են՝ ինչո՞ւ եք այդ կետերում կանգնում, դուք ի՞նչ է, էդ սահմանը ճանաչո՞ւմ եք: Բայց չէ՞ որ ձեր ընդունած օրենքով է օրենքի ուժ ստացել դա: Բա էն ժամանակ ինչի՞ չեն ասել, որ սա Արցախի Հանրապետության սահման է»,- ասաց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին