Կարևոր իրադարձություններ

Մեր բանակը հերոսական բանակ է, երկու կարծիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյան

21 Դեկտեմբեր, 2020 12:20
Մեր բանակը հերոսական բանակ է, երկու կարծիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյան

Հայկական բանակը հերոսական բանակ է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Այս մասին սյունեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքացիներից մեկը շեշտեց՝ մեր բանակը չի պարտվել, Փաշինյանն արձագանքեց.

«Մեր բանակը հերոսական բանակ է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Մեր ժողովուրդը հերոսական ժողովուրդ է»:

Վարչապետը նշեց՝ դա, սակայն, չի նշանակում, որ չեն եղել առանձին դրվագներ կամ խնդիրներ չեն ծագել: «Դա չի նշանակում, որ չի եղել զինվոր, որն ինչ-որ բան այնպես չի արել, չի եղել սպա, որ ինչ-որ բան այնպես չի արել, չի եղել գեներալ, որն ինչ-որ բան այնպես չի արել: Բայց ընդհանուր առմամբ, դա մեր գնահատականի վրա չպետք է ազդի: Եվ մենք պետք է մեր ինքնավստահությունը, լավատեսությունը հատիկ-հատիկ կառուցենք, մեր երկիրը՝ Հայաստանը և Արցախը նորովի կառուցենք»,-ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին