Կարևոր իրադարձություններ

Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը

21 Դեկտեմբեր, 2020 11:57
Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը

Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով «Բարսելոնայի հայկական մշակութային միության» ներկայացրած միջնորդագիրը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից։

Սանտա Պաու քաղաքը նաև դատապարտել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական զինուժի կողմից իրագործված ռազմական հանցագործությունները։

Нет описания фото. Нет описания фото.

 

Լրահոս

Դիտել ավելին