Կարևոր իրադարձություններ

Առ այսօր Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1039 աճյուն. կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ. ԱՀ ԱԻՊԾ

21 Դեկտեմբեր, 2020 11:42
Առ այսօր Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1039 աճյուն. կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ. ԱՀ ԱԻՊԾ

2020 թվականի  նոյեմբերի 13-ից առ այսօր, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ լրատվական ծառայությունից։

Այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 20-ի դրությամբ հայտնաբերվել է 1039  աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:

ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ որոնողական աշխատանքներին փրկարար ջոկատների հետ մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ  զինվորականները:

Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիի շրջանի լեռնաանտառային հատվածներում, Մարտունու, Հադրութի և Ֆիզուլու շրջաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին