Կարևոր իրադարձություններ

Պայթյունի ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱՀ ԱԻՊԾ

21 Դեկտեմբեր, 2020 11:50
Պայթյունի ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ.

Այսօր և վաղը ցերեկային ժամերին Մարտունու շրջանի Գիշի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում տեղի կունենան սակրավորական ջոկատների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»:

 

Լրահոս

Դիտել ավելին