Կարևոր իրադարձություններ

Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը

21 Դեկտեմբեր, 2020 10:54
Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը

Կիրակի «Կատյուշա» հրթիռային կայանքներից առնվազն երեք հրթիռ է արձակվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ: Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն, գրում է 1lurer.am-ը։

Դեսպանատան պաշտպանության համար տեղակայված ՀՕՊ տակտիկական կայանքները փորձել են կանխել արձակված հրթիռները: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ամերիկյան դեսպանատունը գտնվում է Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են Իրաքում դիվանագիտական ​​ներկայացուցչություններն ու պետական ​​հիմնարկները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին