Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ

21 Դեկտեմբեր, 2020 10:46
ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ

Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ լրատվական ծառայությունից։

Ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։

Սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը:

Այս պահին ժամանել է 54 վագոններից 9-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Արցախի Հանրապետություն:

 

Լրահոս

Դիտել ավելին