Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Արարատյան փողոցում․ այրվել են «ԳԱԶել» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաները

21 Դեկտեմբեր, 2020 10:02
Հրդեհ Արարատյան փողոցում․ այրվել են «ԳԱԶել» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաները

Դեկտեմբերի 21-ին, ժամը 04:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան և Արարատյան փողոցների խաչմերուկում այրվում է «ԳԱԶել» մակնիշի  ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։34-ին, մարվել՝ 05։06-ին։ Այրվել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան, բակում գտնվող խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ), և ջերմահարվել՝ կից կայանած «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին